Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՌԴ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունն ու միջոցները, որպեսզի համոզի Ուկրաինայում ռուսամետ ուժերին վայր դնել զենքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

«Վաշինգտոնը կողմ է Մոսկվայի հետ լավ հարաբերություններին, եթե նա հետևի միջազգային նորմերին և ռուս-ուկրաինական լավ հարաբերություններ կառուցի՝ օգտագործելով իր միջոցները համոզելու համար ռուսամետ ուժերին բայր դնել զնեքերը: Ռուսաստանը կարևոր երկիր է՝ տաղանդավոր ժողովրդով և հսկայական տարածքով: Կարևոր է, որ նրանք ծանրակշիռ դեր խաղան համաշխարհային և տարածաշրջանային ասպարեզում»,-նշել է Օբաման:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Վարշավայում, հայտարարել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում Լեհաստանի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իր դաշնակիցների անվտանգությունը ապահովելու գործին՝ դա համարելով «մեր սեփական անվտանգության ապահովման անկյունաքարը»: