Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պաշտոնապես չի մեկնաբանել գահից Իսպանիայի թագավորի հրաժարվելու վերաբերյալ նորությունը: Այնուամենայնիվ, մասնավոր կարգով Լոնդոնում հայտնում են Մեծ Բրիտանիայի միապետի կարծիքը, որի համաձայն նա հայտարարել Է, թե «այնպիսի քայլեր, ինքպիսին գահից հրաժարումն Է, մեր ավանդույթների մեջ չի մտնում»:

 

Իր գահը որդուն հանձնելու Խուան Կառլոս Ա-ի որոշման մասին հաղորդումը Մեծ Բրիտանիայում ստացվել Է հունիսի 2-ին, երբ բրիտանական արքայական ընտանիքը նշելիս Է եղել Եղիսաբեթ Բ-ի թագադրման 61-րդ տարեդարձը: «Նորությունը հայտնվել Է շատ անպատեհ ժամանակ»,- նշում են պալատական շրջանները:

 

Հայտնի Է, որ Եղիսաբեթ Բ-ն խիստ բարցասաբար Է վերաբերվում միապետերի կողմից գահից կամավոր հրաժարմանը: Ինչպես նշել Է բրիտանացի պատմաբան Հուգո Վիքերսը, «նրան զայրացրել Է» 1980 թվականի գարնանը գահից Նիդեռլանդների Յուլիաննա թագուհու հրաժարումը: «Միապետերն այդպես չպետք Է վարվեն»,- ասել Է Եղիսաբեթը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: