Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ, այդ թվում՝ 59 զինծառայող, ևս 293-ը վիրավորվել է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:

 

«Ընդհանուր առմամբ, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ահաբեկչական գործունեության հետևանքով զոհվել է 181, վիրավորվել 293 մարդ, այդ թվում 59 զինվոր: Մարդիկ մահացել են ռազմական գործողությունների արդյուքնում: Թե քանիսն են զոհերից կամավոր անջատողականներ,քանիսը՝ խաղաղ բնակիչ և աշխարհազորայիններ, դեռ չի հստակեցվում»,-հայտնում է Մախնիցկին:

 

Զոհերի մասին տեղեկությունները տարբեր կերպ են մեկնաբանվում Կիևի իշխանություններն ու ռասամետ աշխարհազորայինները.Սլավյանսկի ժողովրդական քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողության մասնակից զինծառայողները կրել են 650 կորուստ, իսկ Կիևի իշխանությունները հայտնել էին Դոնեցկի օդանավակայնում բախումների ընթացքում 200 սպանված ահաբեկիչի մասին։