ffa.amՀունիսի 3-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Գերմանիայում, ուր ժամանեց այսօր Շվեյցարիայից: Գերմանիայում թիմին միացան Ղազախստանից ժամանած Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը:
Թիմն անցկացրեց մարզումը Վիսբադեն քաղաքի «Վեհեն» ակումբին պատկանող «Բրիտա Արենա» մարզադաշտում, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները:
Վաղը երեկոյան նախատեսված է ևս մեկ մարզում:
Հիշեցնենք որ, Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 22:45-ին, Մայնցի «Կոֆաս Արենա» մարզադաշտում:

 

 

\