ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին Լեհաստանի մայրաքաղաքում հանդիպում Է ունեցել Ուկրաինայի ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումը տեղի Է ունեցել Վարշավայի «Մարիոտ» հյուրանոցում, որտեղ իջեւանել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

 

Բանակցությունները տեւել են շուրջ կես ժամ: Հայտնի Է, որ Օբամայի հետ զրուցելուց առաջ Պորոշենկոն հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ Օբաման եւ Պորոշենկոն քննարկել են Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի ուժային կառույցների պատրաստման հարցում օգնություն ցուցաբերելու հնարավոր ուղիները: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ «յոթնյակի» երկրների գագաթնաժողովը կարեւոր կլինի Պորոշենկոյին միջազգային աջակցություն հայտնելու համար:

 

Պորոշենկոն Վարշավայում կհանդիպի նաեւ Ֆրանսիայի եւ Ֆինլանդիայի նախագահների հետ: Ավելի վաղ այստեղ տեղի Է ունեցել Պորոշենկոյի բանակցությունները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: