Ինչպես հայտնում է ria.ru-ն, Կիևի գործողություններն Ուկրաինայի արևելյան շրջաններում մարդու իրավունքների ոտնահարման հարցում ռեկորդներ են սահմանել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը:

 

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, այն, ինչ տեսանք մենք Լուգանսկում վերջին օրերին, այն, ինչ տեղի է ունենում հիմա Սլավյանսկում, այս ամենը Եվրոպայում, այն էլ 21-րդ դարում, չպետք է տեղի ունենա: Մենք' որպես միջազգային հանրություն, խոսում էինք այն մասին, թե ինչ խայտառակություններ են տեղի ունենում Բալկաններում, նախկին Հարավսլավիայի տարածքում: Իսկ հիմա այն, ինչ մենք տեսնում ենք, անցնում է պատմական բոլոր ռեկորդները մարդու իրավունքների ոտնահարման հարցում»,- հայտնել է Դոլգովը: