Ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' հունիսի 5-ին' ժամը 18.00-ից մինչև հունիսի 6-ը' ժամը 07.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից: