Ամստերդամի Սհիփոլ օդանավակայանի աշխատակիցները դեռահասի մարմին են հայտնաբերել Նորվեգիայից ժամանած ինքնաթիռի շասսիում: Այդ մասին հաղորդել Է France-Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

 

Հոլանդիայի KLM ավիաընկերության ինքնաթիռը հունիսի 5-ին չվերթ Է կատարել Նորվեգիայի Լարվիկ քաղաքից: Հոլանդիայի մայրաքաղաքում ինքնաթիռի վայրԷջքից հետո օդանավակայանի ցամաքային ծառայությունների աշխատակիցները շասսիի կանգնակում հայտնաբերել են երիտասարդի մարմին: Ոստիկանների կարծիքով՝ զոհվածն աուտիզմով հիվանդ 17-ամյա դեռահաս Է, որի անհետացման մասին Նորվեգիայի իշխանությունները հայտարարել Էին անցած չորեքշաբթի օրը:

 

«Երբ ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Սհիփոլում, մարմինը գտնվել Է աջ շասսիի կանգնակի տարածքում»,- ասված Է տեղի ոստիկանության հայտարարության մեջ: Հետաքննությունը կարծում Է, որ պատահածը հանցագործություն չԷ, իսկ դեռահասի մահվան պատճառ Է դարձել թթվածնի պակասը:

 

Նման դեպք Էր պատահել ապրիլին, երբ ամերիկացի դեռահասը Խաղաղ օվկիանոսի կեսը կտրել-անցել Էր Հավայիից Սան Խոսե թռչող ինքնաթիռի շասսիում եւ ողջ Էր մնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: