Ինչպես հայտնում է «ՄԻՐ 24»-ը, Ռուսաստանը կգնա երկխոսության այն դեպքում, եթե Կիևի իշխանությունները հրաժարվեն Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային գործողությունից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Ուկրաինայի ղեկավարության մոտ պետք է արդեն առաջացած լինի բարի կամքի կամ ազգային իմաստության դրսևորումներ: Պետք է անմիջապես դադարեցվի հատուկ գործողությունը, անհապաղ հայտարարվի հրադադարի ռեժիմ, և միայն այդ ճանապարհով կստեղծվեն բանակցային գործընթացի հարթ պայմաններ»,- նշել է նա:

 

Ըստ Պուտինի' Կիևի իշխանությունները պետք է բանակցեն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների ներկայացուցիչների հետ' առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ այն ներգրավված չէ հակամարտության մեջ: