Համացանցում է հայտնվել BBC բրիտանական հեռուստաընկերության պատրաստած մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Նորմանդիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեծ ջանքեր գործադրում՝ փորձելով զրույցի մեջ ներքաշել և հաշտեցնել երկու նախագահներին։

 

Նշենք' ավելի վաղ հաղորդվել էր, որ Նորմանդիայում' Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կազմակերպած պաշտոնական ընթրիքի ընթացքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի րոպե շփվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: