Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ոչ թե Լիսկա են կոչել, այլ Լիցկա և այն էլ այդ պատմությունը եղել է շատ վաղուց՝ դեռևս 9 տարեկանից։ Այս մասին Slaq.am-ի թղթակցի հետ զրույցում անձամբ պատմել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: «Լրատվամիջոցներն են Լիցկա–ն դարձրել Լիսկա»,–ասաց Սյունիքի մարզպետը։ Ի դեպ, հարկ է նշել, որ Սուրեն Խաչատրյանը կցանկանար, որ այդպես գրելիս, գոնե ճիշտ գրեին։ Երբ դեռ 9 տարեկան էի, մեր մոտ մի մեծ մարդ կար՝ ձյաձ Հայկան: Ինձ իմ ակտիվության համար միշտ ասում էր, թե ես լիցքավորված եմ: Եվ այդ լիցքավորված բառից ինձ Լիցկա են ասել: Այս բառը մեկնաբանվում է որպես՝ լիցք կա մարդու մեջ: Իմ անունը այդտեղից է եկել»,- անկեղծացավ Սուրեն Խաչատրյանը։