Կապից ծովում այսօր, տեղական ժամանակով ժամը 11:05:28-ին տեղի ունեցած երկրաշարժի ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Բաքվում: Այս մասին «Թրենդ»-ին հայտնել է Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տնօրեն Գուրբան Եթիրմիշլին:

 

Երկրաշարժը տեղի է ունեցել ծովի 84 կմ խորության վրա: Երկրաշարժի մագնիտուդան կազմել է 5,4:

Երեկ գիշեր Կասպից ծովում եւս երկու երկրաշարժեր են տեղի ունեցել' 30 եւ 45 կմ խորությունների վրա: Դրանց մագնիտուդան կազմել է 3,1: