Այսօր, հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ:

 

Գրանցված թեկնածուները չորսն էին, սակայն նրանցից երկուսը ինքնաբացարկ են հայտնել՝ ինքնաառաջադրված Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանը:

 

Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Տիգրան Կարապետյանը «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրենն է:

 

Այժմ թեկնածուները երկուսն են' ՀՀԿ-ի կողմից առաջադրված, «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցը և անկուսակցական, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Ցոլյանը: