Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը բացառել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնում իր նշանակվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

«Ես ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թենածու չեմ, դրա պատճառն այն Է, որ աշխատանք ունեմ: «…» Այդ աշխատանքը ես բավականին կարեւոր եմ համարում: Մեծ Բրիտանիան ժամանակին ինձ աջակցել Է դրանում, ես պետք Է այդ աշխատանքը կատարեմ եւ մտադիր եմ այն ավարտել: «…» Ինչպես ասում Է իմ կրտսեր որդին. «Մամ, երբ դու ինչ-որ բան սկսում ես, պետք Է այն ավարտես»,-հայտարարել Է Լագարդը՝ ելույթ ունենալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում:

 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշվել Է լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, աջ կենտրոնամետ Ժան Կլոդ Յունկերը: Այդ պաշտոնում նրան աջակցելու մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

Մայիսի 22-ից մինչեւ 25-ն անցկացված եվրոպական ընտրությունները Եվրախորհրդարանում պահպանել են եվրաինտեգրացման կողմնակից խոշորագույն կուսակցությունների՝ աջ կենտրոնամետների, սոցիալիստների ու լիբերալների առաջատարի դիրքերը: Խոշորագույն կուսակցությունն Է մնացել աջ կենտրոնամետ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը», որի ընտրական ցուցակը գլխավորել Է Եվրոխմբի նախկին ղեկավար եւ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը:

 

Լիսաբոնյան պայմանագրի համաձայն, որն ուժի մեջ Է մտել 2009 թվականին, ԵՄ-ի խորհուրդը պետք Է եվրոպական ընտրությունների արդյունքները հաշվի առնի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում թեկնածու առաջադրելիս:

 

Խորհրդարանականներն այդ փոփոխությունն ընդունել են որպես այն բանի ուղղակի ցուցում, որ ընտրություններում հաղթած կուսակցությունների ընտրական ցուցակների ղեկավարներն են ԵՄ-ի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուները: Եվրախորհուրդն այդ առումով ավելի զուսպ Է, բայց առայժմ պաշտոնապես չի հայտարարել, որ իրեն իրավունք Է վերապահում առաջարկել այդ թեկնածուի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: