Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ եւ Արարատի տարծաշրջանի Գոռավան համայնքներում այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ են ընթանում:

 

Այգեզարդ համայնքում առաջադրված թեկնածուներն են գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մանուկյանը, անկուսակցականներ Գեղամ Մանուկյանը եւ Սամվել Պետրոսյանը:

 

Գոռավան համայնքում առաջադրված է մեկ թեկնածու' գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արսեն Բազիկյանը:

 

Գոռավան համայնքում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1903 է, իսկ Այգեզարդում՝ 2803: