Փրկարարները հայտնաբերել են Սլավյանսկում խփված ԱՆ-26 ինքնաթիռի անձնակազմի ևս երկու անդամի դիերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հակաահաբեկչական օպերացիայի մամուլի ծառայության ղեկավարը: 


Հակաահաբեկչական օպերացիայի մամուլի ծառայության ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը«Ուկրաինա 112» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ որոնողա-փրկարարական խումբը հայտնաբերել է ԱՆ-26 ինքնաթիռի անձնակազմի ևս երկու անդամի դիեր: Ինքնաթիռը խփվել է Սլավյանսկում՝ ուկրաինացի գրոհայինների կողմից: Սելեզնյովը հավելել է, որ անձնակազմի 8 անդամից 5-ը զոհվել են, 3-ը՝ վիրավորվել: 

 

«Որոնողա-փրկարարական ստորաբաժանումը, որը զբաղվում էր զոհված երկու օդաչուների փնտրտուքով, վերադարձել է: Բերվել են անձնակազմի երկու անդամի դիեր: Անձնակազմի 8 անդամից 3 օդաչուի հաջողվել է փրկվել, մնացած հինգը՝ զոհվել են»,- հայտարարել է ՀԱՕ-ի մամուլի ծառայության ղեկավարը: