Ինը մարդ է զոհվել Բրազիլիայի Պարանայի նահանգում մոլեգնող հեղեղումներից, որի մայրաքաղաք Կուրիտիբան ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրերից մեկն է, որը մեկնարկելու է երեք օրից: Այդ մասին հաղորդել է El Nacional տեղական հրատարակությունը:

 

Ինչպես հայտարարել են Պարանայի կառավարությունում, ջրհեղեղի հետեւանքով տուժել է 48 հազար մարդ, որոնք առավելապես բնակվում են նահանգի կենտրոնական մասում: Կուրիտիբային նույնպես պատուհասել են անձրեւները, սակայն մեծ ավերածություններից հաջողվել է խուսափել:

 

Նահանգապետ Բետո Ռիչան հայտնել է, որ տարերքից տուժել է 70 մունիցիպալիտետ: Իշխանությունները պլանավորում են արտակարգ դրություն մտցնել այնտեղ:

 

Կուրիտիբայում է գտնվում այն մարզադաշտերից մեկը, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերը: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 16-ին Նիգերիայի եւ Իրանի միջեւ: