Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սլավյանսկում, որտեղ արդեն երկրորդ ամիսն է' շարունակվում է ուկրաինական բանակի և ԴԺՀ-ի աշխարհազորայինների միջև սկսված զինված բախումները, նախօրեին թեժ մարտերի ընթացքում զոհվել են բազմաթիվ մարդիկ, կան վիրավորներ, որոնց թվի մասին ճշգրիտ տվյալներ դեռ չեն հաղորդվում:

 

«Այս ամիսների ընթացքում հրետանային ռմբակոծությունն ամենաուժեղ հարձակումը գրանցվել է նախօրեին' հունիսի 8-ի երեկոյան: Ռմբակոծվել են քաղաքի կենտրոնական մասերն ու Արտեմ և Մաշմետ թաղամասերը: Ռումբերից մեկը հայտնվել է եկեղեցում, իսկ երկրորդը՝ 19-րդ դարի հին տանը: Կան զոհեր և ծանր վիրավորներ, որոնց թիվն աճում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ըստ տարածված հաղորդագրությունների' վերջին օրերի ընթացքում քաղաքում զոհվել է 15 խաղաղ բնակիչ և ընդդիմադիրներ: