Իրաքի հյուսիսում գտնվող Տուզխուրմաթո քաղաքում հունիսի 9-ին մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 14 մարդ է զոհվել, ևս 50-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բեռնատար ականապատ մեքենան պայթել է անվտանգության կենտրոնի մերձակայքում: Բացի մարդկային վնասներից, նյութական խոշոր վնասներ են կրել մոտակայքում գտնվող շենքերը և մեքենաները:

 

Մոսուլ քաղաքում հունիսի 9-ի գիշերը բախումներ են տեղի ունեցել իրաքյան ոստիկանության և ԴԱԻՇխմբավորման միջև: Արդյունքում սպանվել են ավելի քան 37 զինյալներ:

 

Բացի այդ, Անբարի մարզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ԴԱԻՇ խմբավորման անդամները վերահսկողություն են հաստատել նավթի պահեստների վրա և դրանք ամբողջությամբ այրել:

 

Իրաքում միջին հաշվով ամսական հազար մարդ ահաբեկչությունների և բռնությունների զոհ է դառնում: Իրաքի իշխանություններին դեռ չի հաջողվում վերահսկել իրավիճակը: