Հայաստանի 59 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին սահմանված ժամկետում ստացվել է երեք դիմում:

 

Աղբյուրի տեղեկացմամբ' Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել Տրետուք համայնքում կայացած ավագանու անդամի և համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 2 դիմում, ինչպես նաև Կութ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին մեկ դիմում:

 

Հունիսի 8-ին հանրապետության 59 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 9-ին' մինչև ժամը 18.00-ը: