ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի դադարեցվել է «Բիզնեսի և իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը: Նախարարի հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը: Բուհի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների հետևյալ խախտումների հիմքերով' հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի /մարզադահլիճի մասով/, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, ամենամյա հաշվետվություն ներկայացնելու պահանջների մասով և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից առանց գործունեության թույլտվություն ստանալու իրավունքի հեռակա ուսուցմամբ գործելու հիմքով: