Ուկրաինան, Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելուց բացի, այլ ընտրություն չունի: Այդ մասին պաշտոնն ստանձնելուց հետո Time հանդեսին տված իր առաջին հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Հարցազրույցի տեքստը զետեղված է հրատարակության Էլեկտրոնային տարբերակում:

 

«Գուցեեւ առանձին ուկրաինացիներ կցանկանային հարեւան ունենալ Շվեդիային կամ Կանադային, բայց մեր հարեւանը Ռուսաստանն Է,-հայտարարել է նա:-Ուստի մենք չենք կարող կայուն անվտանգության մասին խոսել առանց Ռուսաստանի հետ երկխոսության եւ փոխըմբռնման»:

 

Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հունիսի 8-ին տեւական հանդիպում է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ: Կողմերի դիրքորոշումները դեռեւս հեռու են իրարից, բայց Պորոշենկոն «զգուշավոր լավատեսություն» Է պահպանում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման հնարավորությունների հարցում, ասել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: