Բելառուսի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի մի քաղաքացու, որը փորձել Է սպառնալիքներ բովանդակող գրության միջոցով առեւանգել Քութայիս – Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը, եւ այն ուղղել դեպի Եվրոպայի երկրներից մեկը, տեղեկացնում Է գերատեսչության կայքը:

 

Հունիսի 10-ին անձնակազմի հրամանատարը գրություն Է ստացել ուղեւորներից մեկից՝ իբր ավիահանրանավի պայթեցման սպառնալիքով: Գրության հեղինակը պահանջել Է փոխել ընթացքի ուղղությունը եւ ինքնաթիռը վարել դեպի Եվրոպայի երկրներից մեկը: Ինքնաթիռում եղել են 32 ուղեւոր, այդ թվում մեկ երեխա, եւ անձնակազմի չորս անդամ:

 

«Օդաչուների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամը 6:50-ին հիշյալ ինքնաթիռը վայրԷջք Է կատարել «Մինսկ» ազգային օդանավակայանում® Պետանվտանգության կոմիտեի հակահաբեկչական վարչության եւ «Ա» խմբի ներկայացուցիչները բարձրացել են ավիահանրանավ եւ բանակցությունների մեջ մտել գրությունը տված անձի՝ Վրաստանի՝ 1973 թվականին ծնված քաղաքացու հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ըստ Բելառուսի պետանվտանգության կոմիտեի տվյալների՝ «բանակցությունների շնորհիվ հանցագործը համաձայնել Է դուրս գալ ինքնաթիռից եւ ժամը 8:10-ին կամավոր հանձնվել Է պետանվանգության կոմիտեի աշխատակիցներին», «արդեն ժամը 8:15-ին օդանավից դուրս են եկել ուղեւորներն ու անձնակազմի անդամները»:

 

Հարուցվել Է քրեական գործ օդանավի առեւանգման կամ զավթման հոդվածով, հաղոցդել Է ՌԻԱ Նովոստին: