Հայաստանի քաղաքացի է մահացել Երեւան-Կրասնոդար չվերթն իրականացնող ինքնաթիռում: Այդ մասին հունիսի 11-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է «Պաշկովսկի» օդանավակայանի ավիակարգավարական ծառայությունների մի աղբյուր:

 

«Նախօրյակին երեկոյան ինքնաթիռի անձնակազմը զեկուցել է, օդանավում գտնվող ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատանալու մասին: Անձնակազմի զեկույցից վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում»,-
ասել է աղբյուրը:

 

Նա ճշտել է, որ օդանավում մահացած ուղեւորը Հայաստանի քաղաքացի էր: Ենթադրվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի տագնապը: Ռուսական Life News-ը հաղորդել է, որ ինքնաթիռում մահացած ՀՀ քաղաքացին 28-ամյա Արման Գալուստյանն է: Նրա հարազատների տեղեկացմամբ' երիտասարդը ՌԴ էր մեկնում բուժման նպատակով: