Ազգային ժողովում բյուջեի կատարողականի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի ելույթից հետո նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Մենք ոչ ամենասիրունն ենք, ոչ էլ՝ ամենախելացին: Խնդրում ենք ամենասիրունի ու խելացիի տեղը ցույց տվեք»։

 

Նշենք, որ Հակոբյանն իր ելույթում դիմելով իշխանություններին ասաց. «Դուրս եկեք ինքնասիրահարած վիճակից, ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի»: