Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը հունիսի 11-ի առավոտյան ընդունել է Լիբանանում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Հեյլին: Մեկ ժամ տևած հանդիպմանը քննարկվել են Միջին Արևելքին ու հատկապես Սիրիային և Լիբանանին առնչվող հարցեր: Վեհափառ Հայրապետը դեսպանին տեղեկացրել է Վատիկանում նշված թեմաների շուրջ իր ունեցած խորհրդակցությունների մասին: Դեսպանը, իր հերքին, Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Սիրիայի և Լիբանանի իրավիճակի շուրջ Միացյալ Նահանգների մտահոգությունն ու տեսակետը: