Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը մեղադրել է ուկրաինացի ուժայիններին Սլավյանսկի բնակիչների դեմ արգելված զենք կիրառելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Աշխարհազորայինները հայտնել են, որ Սլավյանսկի Սեմյոնովկա գյուղում ռումբեր են նետել, որի արդյունքում հրդեհներ են բռնկվել: Սա Ուկրաինայի հարավ-արևելքում բռնկվող ռումբերի կիրառման առաջին դեպքն է, որը բավականին մտահոգիչ:

 

«Ուկրաինացի ուժայիններն ու նեոնացիստները արգելված զենք են կիրառում Սլավյանսկի բնակիչների դեմ, ռմբակոծում են փախստականներին, սպանում երեխաներին»,- գրել է Դոլգովն իր Twitter-յան էջում: