«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունին հայտարարել է, որ իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ մտածում իր անհատական մրցանակների մասին, քան թիմային հաջողությունների:

«Ես այն խաղացողն եմ, ով անհատական մրցանակների կարիք չունի' ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն: Ես ավելի շատ մտածում եմ թիմիս հաղթանակների մասին: Նա ցանկանում է անձնական հաջողությունների հասնել և դուք նրանով հիանում եք: Ինձ համար կարևոր է այն տիտղոսը, որը հաղթում է թիմը»,- Ռունիի խոսքը մեջբերում է ESPN-ն: