Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարն ազգային ընտրանու կազմում Աշխարհի առաջնության մեկնարկային խաղում' Խորվաթիայի դեմ հանդիպմանը, դարձավ դուբլի հեղինակ' իր գոլերի քանակը Բրազիլիայի հավաքականում հասցնելով 33-ի:

Նեյմարն այս ցուցանիշին հասել է 50 խաղի արդյունքում:

Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկում 22-ամյա ֆուտբոլիստը բարձրացել է 7-րդ հորիզոնական և հավասարվել Ռոնալդինյոյին (98 խաղում) և Ժաիրզինյոյին (81 խաղում):

Հիշեցնենք, որ Բարազիլիա-Խորվաթիա հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով' հօգուտ աշխարհի հնգակի չեմպիոններին: