Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Քեսաբի մերձակայքում գտնվող 714 բարձունքի վրա, որը գտնվում է 45 բարձունքի արևելյան հատվածում: Ինչպես հաղորդում է «Լաթաքիայի տեղեկատվական ցանց» ֆեյսբուքյան էջը, այժմ Քեսաբի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և զինված խմբավորումներÕ « միջև:

 

Աղբյուրը տեղեկացնում է, որ հունիսի 13-ի լուսադեմին հրթռիներ են ընկել Լաթաքիայի Սակուբին, Բասքա շրջաններում՝ պատճառելով նյութական վնասներ:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Սիրիայի ազատ բանակը ռմբակծում է կառավարական ուժերի հավաքատեղիների ուղղությամբ, մասնավորապես Լաթաաքիայի Սակուբին արվարձանի ուղղությամբ: Բացի այդ, ռմբակոծվում է Բաքսա շրջանը:

 

Աղբյուրը տեղեցկանում է, որ նախօրեին Սիրիայում 37 մարդ է զոհվել:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մեծամասնությունը ապաստանել է Լաթաքիայի հայկական եկեղեցու սրահներում, հարազատներիմոտ կամ վարձով բնակարաններում: