Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հունիսի 13-ի առավոտյան այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին: Դեսպանը ողջունել է Վեհափառ Հայրապետի վերադարձը Վատիկանից: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է հայտնել Վատիկան կատարած իր այցելության և, հատկապես, այդ առիթով Ս րբազան Քահանայապետի ու Վատիկանի բարձրաստիճան պատասխանատուների հետ իր ունեցած հանդիպումների վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայասատանում վերջերս տեղի ունեցած' Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցի հանձնախմբի ժողովին և, ընդհանրապես, տարելիցի նախապատրաստական աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը կարևորությամբ շեշտել է Հայաստան-Սփյուռք գործակցությունն ավելի ամրապնդելու ու հայ ժողովրդի միասնակությանն ավելի շոշափելի արտահայտություն տալու հրամայականը՝ մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին: