Ուկրաինայի արևելյան շրջանների հատուկ գործողություններում ներգրավված ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ 49 մարդ է զոհվել ռազմական Իլ-76 օդանավի անկումից, որը խփվել էր Լուգանսկում' աշխարհազորայինների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

 

«Ըստ նախնական տվյալների' Լուգանսկում աշխարհազորայինների կողմից խփված Իլ-76 օդանավի միջադեպի արդյունքում զոհվել է ուկրաինացի 49 զինվորական»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Նշենք, որ Ուկրաինայի օդուժի ռազմատրանսպորտային Իլ-76 օդանավը Լուգանսկի օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս խփվել է աշխարհազորայինների կողմից. այս լուրը հաստատել է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը: