ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնել է Վրաստանի Հանրապետություն՝ Վերին Լարս սահմանային անցակետում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու և Վրաստանի իր գործընկերոջ հետ փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: