armsport.amԼեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարդոնան մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի դարպասպահ Իկեր Կասիլյասի խաղը ԱԱ-2014-ի Հոլանդիայի(1:5) հետ խաղում:

«Հոլանդացիները հիանալի գործեցին:Նրանք խփեցին հինգ գոլ, բայց հաշիվը կարող էր ավելի մեծ լինել:

Ինչ վերաբերվում է Կասիլյասին, ապա ես հիշում եմ իմ ընկեր Ժոզե Մոուրինյոյի խոսքերը, ով դեռ «Ռեալը» մարզած ժամանակ ասել է, որ Կասիլյասը արդեն նախկին բարձունքում չէ: Այդ ժամանակ շատերը քննադատեցին Մոուրինյոյին, իսկ այժմ արդեն ակներեւ է, որ նա ճիշտ էր»,- նշել է Մարդոնան: