sport.times.am/Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան քննադատել է Իսպանիայի հավաքականին և նրա մարզիչ Վիսենտե դել Բոսկեին' Մունդիալում կանխատեսելի խաղաոճով հանդես գալու համար.

-Իսպանիան չափազանց երկար «տիկի-տակա» խաղաց: Դա, իհարկե, հիանալի ոճ է, քանի որ նրանց երեք խոշոր հաղթանակ է բերել վերջին առաջնություններում:

Վիսետե դել Բոսկեն, սակայն, պետք է հասկանա, որ եվրոպական ակումբները «Բարսելոնային» պատասպանելու տարբերակ են գտել: Կատալոնացիները Իսպանիայի հավաքականի պես են խաղում: Պետք է ինչ-որ բան փոխել: