ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ստուգել է ռազմածովային նավատորմի թիվ 167 զորամասում գտնվող սուզանավերի անձնակազմերի մարտական պատրաստությունը: Ռազմակայանում պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահին ողջունել է ԿԺԴՀ-ի ռազմածովային ուժերի հրամանատար ավագ դերծովակալ Կիմ Մյոն Սիկը:

 

Ինչպես հունիսի 16-ին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կիմ Չեն Ընն անձամբ է ղեկավարել թիվ 748 սուզանավի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները և վերջինիս անձնակազմին դրվատել է հմուտ գործողությունների համար:

 

Նշելով, որ Կորեայի Աշխատանքային կուսակության Կենտկոմը ներկայումս մեծ ուշադրություն է նվիրում սուզանավերի միավորումներին, նա հրամայել է «արդիականացնել և ամրապնդել դրանց բազաները»: «Անհրաժեշտ է կազմակերպել (սուզանավերի անձնակազմերի) ինտենսիվ պատրաստում այնպիսի պայմաններում, որոնք առավելագույնս մոտեցված են մարտական պայմաններին՝ վերջրյա և ստորջրյա գործողությունների արդյունավետության բարձրացման նպատակով»,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: