Աշխարհի առաջնության խմբային փուլի G խմբում ավարտվեց Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը:

Գերմանացիները կարողացան 4 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

12-րդ րոպեին Թոմաս Մյուլերը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը, 32-րդ րոպեին Մատս Հումելսը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը, իսկ առաջին խաղակեսի ավարտին Մյուլերը դուբլի հեղինակ դարձավ:

Հանդիպման 78-րդ րոպեին Մյուլերը նաև իր երրորդ գոլը հեղինակեց այս խաղում:

Նշենք, որ 37-րդ րոպեին պորտուգալացիները մնացին տասը հոգով: Մյուլերին հարվածելու համար դաշտից հեռացվեց Պեպեն:

Տեսանյութերը՝ այստեղ