Հեռախոսային խուլիգանը խաղարկել է Լուկաշենկոյին' ներկայանալով որպես Յանուկովիչի որդի, ձայնագրությունն համացանցում է հայտնվել



Փրանկեր Վովան անվամբ հայտնի հեռախոսային խուլիգանը խաղարկել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Վիկտոր Յանուկովիչի որդու ձայնով Փրանկեր Վովան Լուկաշենկոյից խնդրել է հոր համար քաղաքական ապաստան, Լուկաշենկոն էլ համաձայնել է այն տրամադրել: Համացանցում հայտնվել է այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը:

 

«Այժմ հայրիկի մոտ որոշ չափով այդքան էլ լավ իրավիճակ չէ, ինքներդ եք հասկանում,- խոսակցությունը սկսել է մարդը, ով ներկայացել է որպես Յանուկովիչի որդի: – Կարելի՞ է արդյոք լուծել հարցը, որպես հավելյալ ծրագիր՝ ձեզ մոտ գալ որոշ ժամանակով, եթե նման իրավիճակն անհրաժեշտ լինի»:

 

Լուկաշենկոն պատասխանել է, որ Կիևը նրան արդեն նման հարց տվել է նախկին նախագահին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ: Եվ դեռ այդ ժամանակ է նա պատասխանել, որ Յանուկովիչն անձամբ իրենից այդ մասին չի խնդրել:

 

Որպես Յանուկովիչի որդի ներկայանալով' տղամարդը մտավախություն է արտահայտել, որ Ուկրաինայի նախկին նախագահը կարող է քաղաքական խաղում մանրադրամ դառնալ, և որ նրան կհանձնեն Կիևին:

 

«Ես Տուրչինովին էլ, Պորոշենկոյին էլ հրապարակային կերպով ասել եմ, որ նրանց համար խայտառակություն կլինի, եթե նրանք չվերադարձնեն իրենց նախագահին Ուկրաինա,- ասել է Լուկաշենկոն: -Դա նրա հայրենիքն է, նա պետք է այնտեղ ապրի, նա հանցագործություններ չի կատարել: Յանուկովիչի հանդեպ ոչ մի հաշվեհարդար չի կարող լինել»:

 

Խոսակցության վերջում Լուկաշենկոն խորհուրդ է տվել իրեն խաղարկած հեռախոսային խուլիգանին Յանուկովիչին փոխանցել, որպեսզի նա հեռուստացույց քիչ դիտի ու թերթեր կարդա: Իսկ եթե նա ցանկանում է Բելոռուս գնալ, ապա կարող է դա անել ցանկացած ժամանակ, կարևորը, որպեսզի մեկ օր առաջ զգուշացնի: