17-ամյա փղուհու՝ Մալկայի եւ նրա ապագա ամուսնու՝ 18-ամյա ասիական փղի՝ Հրանտի միջեւ, որը Երեւանից մշտական բնակության Է տեղափոխվել Վրաստանի մայրաքաղաք, առաջին տեսակցությունը կայացել Է հունիսի 15-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում:

 

«Այսօր շատ հետաքրքրական եւ կարեւոր օր Էր ասիական փղերի համար: Կայացել Է Հրանտի եւ Մալկայի առաջին տեսակցությունը: Ո՛չ, նրանք ձեռք-ձեռքի տված չեն զբոսնել կենդանաբանական այգում, չեն նստել նստարանին եւ չեն գրկախառնվել: Նրանք միայն առաջին անգամ հանդիպել են միմյանց հետ: Բոլորը շատ լարված Էին, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչով կվերջանա նրանց տեսակցությունը»,- հաղորդել Է Թբիլիսիի կենդանաբանական այգին:

 

Բարեբախտաբար, առաջին տեսակցությունն անցել Է բարեհաջող: Նշվում Է, որ Մալկան իրեն պահել Է արժանավայել, իսկ փեսացուն փոքր-ինչ շփոթված Է եղել: Կենդանաբանական այգու աշխատողների խոսքով՝ Հրանտն ավելի գերադասում Է խնձոր անուշ անել եւ ճղփացնել ջրում, քան սիրահետել իր հարսնացուին: «Հաջորդ տեսակցությունը պլանավորված Է հունիսի 17-ին»,- հայտնել են Թբիլիսիի կենդանաբանական այգում:

 

Վեցտոննանոց Հրանտին Թբիլիսի են բերել Երեւանից հունիսի 12-ին՝ DHL փոստային ծառայության հատուկ կոնտեյներով, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: