ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հունիսի 16-ին երկօրյա այցով մեկնել է Փարիզ: Այցի առաջին օրը պատվիրակությունն այցելել է Փարիզյան շրջանում գտնվող Դպրոցասեր վարժարան, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտության հետ: Նույն օրը պատվիրակությունն այցել ել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն և հանդիպում ունեցել դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ: Պատվիրակությունն այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի անունից ծաղկեպսակ է դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, որից հետո Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սրահում հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի թեմական խորհրդի անդամների հետ:

 

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախատեսվում են արցախցի խորհրդարանականների հանդիպումները Ֆրանսիայի Սենատում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի, Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հետ:

 

ԼՂՀ ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռոմելա Դադայանը («Հայրենիք» խմբակցություն), Լյուդմիլա Բարսեղյանը («Ժողովրդավարություն» խմբակցություն) և Արմեն Սարգսյանը («Դաշնակցություն») խմբակցություն: