Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը շարունակում են հաջող ելույթները բուլղարական մրցաշարում:

Տիգրան Լ. Պետրոսյանը և Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Գոլդեն Սանդս քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո ունեն 6-ական միավոր և ռուսաստանցի Պավել Սմիռնովի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս մասին գրում է Armchess կայքը:

Հովհաննես Գաբուզյանն ունի 5,5 միավոր, Տիգրան Ս. Պետրոսյանը' 5 միավոր, Վլադիմիր Պողոսյանը' 3,5 միավոր:

Բուլղարական մրցաշարը մեկնարկել է հունիսի 10-ին և կավարտվի հունիսի 18-ին: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: