Նախորդ շաբաթվա վերջին «Զվարթնոց» տաճարի հարակից տարածքում «Տրոյկա Դիալոգ» ընկերության գործընկերների կողմից անցկացված միջոցառման վերաբերյալ սոցիալական ցանցերում քննարկումների եւ ԶԼՄ-ներում հրապարակումների կապակցությամբ Մեդիամաքս-ի թղթակիցը մեկնաբանության խնդրանքով դիմել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին, ով երկար տարիներ գլխավորել է «Տրոյկա Դիալոգը»:

 

««Տրոյկա Դիալոգ» ընկերության գործընկերների հրաժեշտի «պարահանդեսի» շրջանակներում, Հայաստանի մշակույթի նախարարության համապատասխան կառույցների կողմից հաստատված տարածքում անցկացվել է բարեգործական երեկո-աճուրդ' տաղանդավոր ֆինանսիստ-ուսանողներին աջակցելու համար հիմնադրամ ստեղծելու նպատակով: Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է 250 մարդ ամբողջ աշխարհից, որոնցից շատերն առաջին անգամ էին այցելել Հայաստան' իրենց ընտանիքների անդամների հետ միասին:

 

Տվյալ տարածքում ոչ հազվադեպ են անցկացվում հարսանիքներ և այլ ժամանցային միջոցառումներ, որոնք չգիտես ինչու պակաս հետաքրքրության կամ ոչ հավաստի մեկնաբանությունների առիթ են դառնում, քան «Տրոյկա Դիալոգի» գործընկերների բարեգործական երեկոն, որոնցից շատերը «Տաթևի վերածնունդ», UWC Dilijan միջազգային դպրոցի և Հայաստանում մեր այլ նախագծերի դոնորներն են:

 

Շարունակությունը՝ այստեղ: