Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հրաժարականը չի ենթադրում, որ նա ազատվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորելու համար ներողություն խնդրելու անհրաժեշտությունից: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Քադիրովի Instagram-ի էջը։

 

«Ցանկանում եմ նշել, որ Անդրեյ Դեշչիցային իր հրաժարականը չի ազատում հանրային ու անկեղծ զղջման անհրաժեշտ «արարողակարգից»՝ ՌԴ-ի դեսպանատան մոտ իր ոչ կոռեկտ պահվածքի համար»,- գրել է նա:

 

Դեշչիցայի վիրավորական հայտարարությունից հետո էլ Կադիրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները յուրաքանչյուր առավոտը պետք է սկսեն Ռուսաստանի նախագահից ներողություն խնդրելով, այդ թվում նաև հենց ինքը՝ Դեշչիցան՝ ծնկի գալով: