«Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրությունն անխուսափելիորեն կթուլանա: Ավելին, կգտնվեն և այնպիսիները, ովքեր հաճույքով կփորձեն Հայաստանին լարել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: Այսինքն այս դեպքում հասկանալի է, որ Հայաստանի անվտանգությունը հարցականի տակ է դրվելու: Չի կարելի մշակութաբանորեն ինտեգրվել մի ուղղությամբ, իսկ անվտանգության տեսակետից՝ մեկ այլ: Այդ մասին անցած տարվա սեպտեմբերին նախագահ Սարգսյանն էլ է հստակ արտահայտվել, ինչի հետ ես լրիվ համաձայն եմ»:

 

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

 

Դ.Կիսելյովի հետ ԳԱԼԱ-ի ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

 

- Պարոն Կիսելյով, օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեցիք, թե եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի բարձր կարգավիճակ չտրվի, ավելի մեծ տեղ չհատկացվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

 

- Ոչ, «կարգավիճակ» բառը ես չեմ արտաբերել: Այն անգամ իմ մտքում չի եղել…

 

- Ամեն դեպքում Ձեր այդ հայտարարությունից հետո դժգոհության ալիք բարձրացավ Հայաստանում, և անգամ պահանջներ հնչեցվեցին, որ Ձեզ պետք է հայտարարել «պերսոնա նոն գրատա»:

 

- Դա անմտություն է:

 

Մանրամասները՝ այստեղ: