ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 19-ին' ժամը 12.37-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող Ագրիճա գետ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, տեղի ուժերով գետից դուրս է բերվել 1989թ. ծնված Ա. Ն.-ն: