armchess.amԳրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր եւ բաժանեցին 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանին շնորհվեց երկրորդ, Գաբուզյանին' հինգերորդ մրցանակները: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Աքսել Բախմանը (Պարագվայ):
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակեցին 6-ական, Վլադիմիր Պողոսյանը' 5 միավոր: