ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ ՀՀ ոստիկանությունն այսօր հասարակությանը ծառայություն մատուցելու իր առաքելությունը չի իրականացնում:

Այս մասին նշեց պատգամավորը, «Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:

«Ոստիկանության գործունեության հանդեպ գնահատակները կոշտ են ու կտրուկ, և այն, որ հասարակությունում դժգոհություններ կան ոստիկանության գործուենության վերաբերյալ, գաղտնիք չէ, բայց չպետք է չափազանցնեք ու առանձին դժգոհություններով փորձենք ընդհանրական գնահատական տալ, թե ոստիկանությունը այսօր հասարակությանը ծառայություն մատուցելու իր առաքելությունը չի իրականացնում: Ոստիկանության կարևորագույն խնդիրներից մեկն է' պաշտպանել մարդկանց իրավունքներն ու ազատությունները, մատուցել պատշաճ ծառայություններ, որոնք նախատեսված են «Ոստիկանութ յան մասին» ՀՀ օրենքով»,- շեշտեց Կորյուն Նահապետյանը' միևնույն ժամանակ նշելով, որ չէր ցանկանա ընկնել ծայրահեղության մեջ ու ասել, որ այս ոլորտում խնդիրներ չունի Հայաստանը: «Իրականում, կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել: Գիտեք, որ վերջին տարիներին իրականացվում են ոստիկանական համակարգի բարեփոխումներ: Այս պահին ընթացքի մեջ է 2013-2014 թթ. ոստիկանության բարեփոխման ծրագիրը: Մենք պարբերաբար դիտարկում ենք, թե ինչպես է իրականացվում այդ ծրագիրը, մշտադիտարկում է կատարում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը: Այդ բոլոր գործիքները գործադրում ենք, որ ոստիկանությունը դառնա առավել հաշվետվողական ու առավել արդյունավետ կատարի իր գործառույթները»,- փաստեց պատգամավորը:

Կորյուն Նահապետյանի խոսքով' ոստիկանական համակարգի նկատմամբ խորհրդարանի կողմից վերահսկողության թեմայով Ազգային ժողովում հունիսի 20-ին անցկացվելու են խորհրդարանական լսումներ: «Դրա ժամանակ անդրադառանալու ենք ոստիկանության հաշվետվողականության խնդիրներին, խորհրդանարական վերահսկողության մեխանիզմներին: Եթե գնահատենք մինչ այս պահը գործադիր և օրենսդիր իշխանությունների փոխարահարաբերությունները ոստիկանությանն առնչվող հարցերի առումով, ապա ձևավորվել են պատշաճ փոխահրաբերություններ գործող օրենսդրության սահմաններում»,- հայտնեց պա տգամավորը' հավելելով, որ միջազգային փորձագետների հետ քննարկումների արդյունքում իրենք պետք է փորձեն գտնել լուծումներ, որոնք կարող են օրենսդրական փոփոխությունների տեսքով ներկայացվել մոտ ժամանակահատվածում:

«Ոստիանկության մասին գործող օրենքը նախատեսում է ընդամենը, որ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ԱԺ-ն վերահսկողություն իրականացնի այդ համակարգում, իսկ այդ դեպքերը խիստ սահմանափակ են: Նույնիսկ մենք մտածում ենք, որ առաջիկայում հանդես գանք համապատասպան օրենսդրական նախաձեռնությամբ ու ամրագրենք ոստիկանության նկատամամբ խորհրդարանական վերահսկողության առավել հստակ մեխանիզմներ ու ընթացակարգեր»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

«Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» միջազգային սեմինարին հրավիրվել են ԱԺ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ' արդարադատության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից, Ազգային անվտանգության ծառայությունից, գլխավոր դատախազությունից, փաստաբանների պալատից: Հրավիրվել են նաև ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության անդամներ ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների փորձագետներ: