Հաշվի առնելով այն, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չի վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով' «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

 

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: