Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ZN.ua-ն, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներին չի թույլատրվի մասնակցել Պորոշենկոնյի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արևելքի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով լիազոր Իրինա Գերաշչենկոն:

 

Ըստ նրա՝ բանակցությունները կանցկացվեն նրանց հետ, ովքեր «պատրաստ են, ըստ էության, կիսել նախագահի առաջարկած խաղաղության ծրագիրը»։

 

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Պորոշենկոն արդեն հանդիպել է Դոնբասի տեղական իշխանությունների հետ․ այլ մանրամասներ չեն հաղորդվում։