Սիրիայում մարտնչող ծայրահեղական խմբավորումների քանակը շարունակում է աճել եւ այս պահին հասել Է շուրջ 700-ի: Այս մասին հունիսի 20-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ՄԱԿ-ին կից Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդու իրավուքների հնարավոր խախտումների հետաքննության հանձնաժողովի անդամ, շվեյցարացի իրավաբան Կառլա դել Պոնտեն:

 

«Դա սիրիացի ժողովրդի անմարդկային տառապանքն է, որը դարձել է ծավալված ողբերգության զոհը, ողբերգություն, որն ավելի ու ավելի է ծավալվում՝ օտարերկրացի վարձկանների, «Ջեբհաթ ան Նուսրայի», «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» խմբավորումների պատճառով,- ասել է նա:- Վերջ ի վերջո հնարավոր չԷ պարզել անկախ գործող ավելի քան 700 տարբեր խմբավորումներից յուրաքանչյուրին, նրանք չունեն միասնական ղեկավարություն, որը հնարավոր լինի նույնականացնել: Դրանք ծայրահեղականներ են, եւ նրանք սպանում են, խոշտանգում, շրջապատում քաղաքներ, իսկ մյուս կողմից հաձակվում են կառավարական ուժերը»:

 

Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազը հավելել Է, որ Սիրիայում «շատացել են ծայրահեղականները, օտարերկրացի վարձկանները, որոնք գալիս են երկիր»: Սիրիական հակամարտությանը նրանց մասնակցությունն աճում Է»,- խոստովանել Է դել Պոնտեն եւ հավելել, որ ծայրահեղականների նպատակը խալիֆաթի ստեղծումն Է: